Իմացության տեսությունը

Իմացության տեսությունը կամ իմացաբանությունը բխում է փիլիսոփայության հիմնական հարցի երկրորդ կողմից՝ աշխարհի ճանաչելիության հարցից:
Իմացության տեսությունն ուսումնասիրում է ճանաչողության ընդհանուր նախադրյալները, բնույթը եւ հնարավորությունները, պարզում է գիտելիքի հարաբերությունը իրականության հետ, գիտելիքի ճշմարտության եւ հավաստիության պայմանները: