ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ, ՄԱՀՎԱՆ ՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Մարդկային կյանքի իմաստը եւ նրա հետ շաղկապված մյուս հարցերը որոշ իմաստով ունեն հանրագումարային, ամփոփիչ բնույթ, որովհետեւ փիլիսոփայության մյուս բաղկացուցիչ մասերը՝ ուսմունքները բնության, մարդու, ճանաչողության, հասարակության եւ այլնի մասին ի վերջո նպատակ ունեն մեկնաբանելու եւ արժեվորելու մարդու կյանքի իմաստը, պարզելու, թե ինչու է նա ապրում, որն է նրա կյանքի նպատակը, ինչպես պետք է ապրի, ինչին պետք է ձգտի, ինչից խորշի ու խուսափի: Այս հարցերը հատկապես սուր բնույթ են ստանում մահվան փաստի առնչությամբ:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դառնալով հասարակական էակ, մարդը չի կտրվում կենդանական աշխարհից, չի զրկվում իր կենսաբանական հատկություններից: Նա բարձրակարգ կաթնասունների մի տեսակ է, որը կոչվում է բանական մարդ (Homo sapiens): Որպես կենսաբանական էակ նա օժտված է որոշակի կայուն տեսակային հատկանիշներով, որոնք, սակայն, որոշ սահմաններում փոփոխվում են:

ՄԱՐԴՈՒ ԾԱԳՄԱՆ (ԱՆՏՐՈՊՈՍՈՑԻՈԳԵՆԵԶԻ) ԱՌԵՂԾՎԱԾՔԸ

ա) Կրոնը եւ գիտությունը մարդու ծագման մասին
Մարդու ծագման հարցը փիլիսոփայության եւ կենսաբանության եւ հասարակագիտության ամենագլխավոր ու հրատապ հիմնախնդիրներից է:

ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել ու արժեքավորել ոչ միայն բնության երեւույթները, այլեւ ինքն իրեն, պարզել իր էության առեղծվածը: Այդ իմաստով մարդու համար իրենից ավելի հետաքրքրական օբյեկտ գոյություն չունի: Նա անընդհատ խորհել է այն մասին, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, ինչպես է ծագել, որն է նրա կոչումը, կյանքի իմաստը եւ ապագան:

Պրակտիկան որպես ճշմարտության չափանիշ

պրակտիկան գիտելիքների ճշմարտության չափանիշն է: Ճշմարտության չափանիշի խնդիրը չափազանց կարեւոր է, որովհետեւ ճանաչողության ընթացքում մարդը հաճախ է սխալվում եւ ընկնում մոլորության մեջ, երեւույթը, այսինքն՝ իր աչքին թվացողն ընդունում է էության, իրականում կատարվողի տեղ:

Պրակտիկան իմացության մեջ կատարում է եռակի դեր:

Նախ, այն իմացության հիմքն ու շարժիչ ուժն է:

Պրակտիկայի հիմնական ձևերը

Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր