Ինտուիտիվ իմացություն

Ինտուիցիան մարդու կարողությունն է անմիջականորեն, առանց զգայական փորձերի ու դիտարկումների ինդուկտիվ ընդհանրացումների, առանց դեդուկտիվ մտահանգումների թափանցելու հետազոտվող իրերի ու երեւույթների խոր էության մեջ եւ հայտնաբերել նրանց ներքին, թաքնված պատճառներն ու օրենքները: Այդ հայտնաբերմանը նախորդում է գիտնականի ոչ միայն մտքի, այլեւ հույզերի երկարատեւ գերլարում, երբ նա ոչ միայն գերազանցորեն ծանոթանում է իր խնդրի բոլոր մանրամասներին, կատարելապես տիրապետում է փաստական նյութին, այլեւ իր ամբողջ սրտով ձգտում է լուծել այն:
Հույզերի գերլարումը բազմապատկում է գիտնականի բանականության ուժը, ծայրահեղորեն սրում է նրա միտքը: Սկզբնական շրջանում որքան նա շատ է խորանում խնդրի մանրամասների մեջ, այնքան այն ավելի է խճճվում ու ընկղմվում խավարի մեջ: Գալիս է մի պահ, երբ նրան համակում է հուսահատությունը, որովհետեւ սկսում է թվալ, թե խնդիրն ընդհանրապես անլուծելի է: Եվ ահա այդ պահին հանկարծ տեղի է ունենում մտաճառագում՝ գիտնականը միանգամից տեսնում է իրեն տանջող խնդրի լուծումը: Մ. Պլանկը, էներգիայի քվանտի հայտնագործողը, այդ մտաճառագումը նմանեցնում է կայծակի փայլատակմանը, որը խավարի մեջ միանգամից լուսավորում է ամեն ինչ: Այն լիովին անկանխատեսելի է, տեղի է ունենում ցանկացած պահի եւ ցանկացած վիճակում: Նյուտոնի ինտուիցիան, ինչպես հայտնի է, արթնացել է, երբ այգում հանգստանալու պահին խնձորը ծառից ընկել է նրա գլխին: Պլանկի եւ Ժուկովսկու մոտ դա տեղի է ունեցել դաշտում զբոսնելիս, Պուանկարեի մոտ՝ տրամվայ նստելիս, իսկ Մենդելեեւի մոտ՝ անգամ երազում: Դա վկայում է այն մասին, որ ինտուիցիայի մեխանիզմները գտնվում են մարդու անգիտակցական հոգեկան երեւույթների ոլորտում: Ըստ Էյնշտեյնի համոզման, լարված հետազոտական աշխատանքը դադարեցնելուց հետո գիտնականի ուղեղը չի դադարեցնում իր աշխատանքը: Այն շարունակում է աշխատել, թեեւ գիտնականը դա չի գիտակցում, եւ հանկարծակի տալիս է նրան իր արդյունքը:
Ինտուիցիայի անգիտակցական մեխանիզմները մինչեւ այժմ պարզ չեն: Ոմանք կարծում են, որ դա մտածողության, տրամաբանության օրենքներով, այսինքն՝ դատողությունների ու մտահանգումների միջոցով տեղի ունեցող բանական գործընթաց է, սակայն կատարվում է սղված ձեւով, կոմպյուտերի պես ակնթարթային արագությամբ եւ այդ պատճառով մարդը չի հասցնում գիտակցել այն: Մյուսները համարում են այն հակաբանական, առեղծվածային գործընթաց, որտեղ տրամաբանության օրենքներն ու կանոնները չեն գործում:
Ինտուիցիայի օգնությամբ ստացված նոր գիտելիքները տրամաբանորեն չեն բխում մինչ այդ կուտակված գիտելիքներից: Դեռ ավելին, հաճախ դրանք հաստատում են ուղիղ հակառակը, շրջելով եղած գիտելիքների ողջ համակարգը: Օրինակ, Էյնշտեյնն իր ինտուիտիվ հայտնագործությամբ ցույց տվեց, որ տարածությունն ու ժամանակը հարաբերական են, եւ այդպիսով հերքեց բացարձակ տարածության ու ժամանակի  մասին ֆիզիկայում 220 տարուց ավելի իշխող նյուտոնյան պատկերացումները: Դա մի մեծ հեղաշրջում էր ֆիզիկայի ողջ պատմության մեջ: Նույն ձեւով վարվեց Պլանկը, հերքելով ֆիզիկայում բացարձակ ճշմարտություն համարվող դրույթն այն մասին, որ էներգիան արձակվում եւ կլանվում է անընդհատ: Էներգիայի քվանտի գաղափարի օգնությամբ նա ապացուցեց հակառակը եւ հեղաշրջեց էներգիայի մասին ֆիզիկական պատկերացումները:
Քանզի ինտուիտիվ հայտնագործությունները հարստացնում են եղած գիտելիքների պաշարը սկզբունքորեն նոր գիտելիքներով, կոչվում են սինթետիկ հայտնագործություններ: Իսկ այն հայտնագործությունները, որոնք ստացվում են եղած գիտելիքներից տրամաբանական բխեցման միջոցով, մտահանգումների օգնությամբ, կոչվում են անալիտիկ հայտնագործություններ: Դրանք, հիրավի, անալիտիկ են, որովհետեւ արվում են առկա գիտելիքների տրամաբանական անալիզի, վերլուծության շնորհիվ: Անալիտիկ է Էյնշտեյնի հայտնագործած՝ զանգվածի ու էներգիայի փոխադարձ կապի օրենքը (E=mc2), Դիրակի հայտնագործած հակամասնիկների աշխարհը: Դրանք մտահանգումների միջոցով բխեցվել են նրանց կողմից ընդունված հիմնադրույթներից:
Վերջապես, հարկ է նշել, որ ինտուիցիան, ինչպես եւ մարդկանց մյուս