Ճշմարտության հիմնախնդիրը

Ճշմարտությունը մարդկային իմացության անմիջական եւ ընդհանուր նպատակն է: Մարդը ճանաչում է աշխարհը հանուն ճշմարտության, ձգտելով պարզել, իմանալ ճշմարտությունը:
Սակայն, ի՞նչ է ճշմարտությունը:


Ընդհանուր առմամբ ճշմարտությունը մարդու մտքի, գիտելիքի համընկնումն է իրականության հետ: Օրինակ, եթե մեկն ասում է, որ մածունը սպիտակ է, ապա նրա միտքը ճշմարիտ է, որովհետեւ այն համընկնում է մածնի սպիտակության հետ: Եթե մի ուրիշ բան է ասում, եւ նրա միտքը չի համընկնում իրականության հետ, հակասում է իրականությանը, ապա, հետեւապես, ճշմարիտ չէ, սխալ է: Եթե մարդը չգիտի ճշմարտությունը, ապա նրա ոչ ճշմարիտ միտքը կոչվում է մոլորություն: Իսկ եթե նա գիտի ճշմարտությունը, բայց դիտավորյալ կերպով մի ուրիշ բան է ասում, ապա նրա միտքը կոչվում է կեղծիք: 
ա) Ճշմարտության օբյեկտիվությունը: 
բ) Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն: