Պրակտիկան և նրա դերը մարդկային իմացության մեջ

Մարդկային իմացության գործընթացն ունի 2 կողմ, որոնք կոչվում են իմացության սուբյեկտ եւ օբյեկտ: Իմացության սուբյեկտն աշխարհը ճանաչող մարդն է, իսկ օբյեկտը՝ նրա կողմից ճանաչվող իրերն ու երեւույթները, նրանց որոշակի կողմերն ու հատկությունները:
Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր պահանջմունքներին: Մարդու ողջ անձնական եւ հասարակական կյանքն ունի պրակտիկ, գործնական բնույթ: Իր ձեւերով այն չափազանց բազմազան է, բայց առանձնանում են նրա 4 հիմնական ձեւերը:






Այս տեսակետից ոչ ամեն մի իր կամ երեւույթ, ոչ ամեն մի կողմ կամ հատկություն է իմացության օբյեկտ, որովհետեւ աշխարհում կան անթիվ ու անհամար այնպիսի բաներ, որոնց գոյության մասին մարդը գաղափար անգամ չունի: Բնականաբար դրանք իմացության օբյեկտ լինել չեն կարող: Օրինակ, ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկների աշխարհը, գեները՝ ժառանգականության այդ մասնիկները, ջրի ջերմամիջուկային էներգիան եւ այլն, մինչեւ XX դ. իմացության օբյեկտներ չեն եղել: Դրանք պարզապես եղել են մարդուց անկախ, նրան անհայտ իրեր ու երեւույթներ: Իմացության օբյեկտների ոլորտը մարդուն շրջապատող աշխարհի անվերջ քանակի իրերի ու երեւույթների մի փոքր մասն է միայն: Իմացության զարգացման ընթացքում այդ ոլորտն անընդհատ ընդլայնվում է, բայց միեւնույն է՝ մնում է աշխարհի անվերջության մի փոքրիկ մասը միայն:
Իմացության օբյեկտից տարբերվում է իմացության առարկան: Վերջինն իմացության օբյեկտի մի մասը, մի կողմը կամ մի հատկությունը կարող է լինել: Օրինակ, մարդը որպես իմացության օբյեկտ բազմապիսի գիտությունների իմացության առարկան է: Նրան տարբեր կողմերից ուսումնասիրում են եւ փիլիսոփայությունը, եւ սոցիոլոգիան, եւ կենսաբանությունը, եւ հոգեբանությունը, եւ բժշկությունը, եւ բազմաթիվ այլ գիտություններ: Հետեւապես, այդ կողմերն էլ հանդիսանում են մարդուն ուսումնասիրող գիտությունների իմացության առարկաները: 
Իմացության օբյեկտն ու առարկան պարզելուց հետո այժմ անդրադառնանք իմացության սուբյեկտին, որն իմացության գործընթացի գլխավոր կողմն է, քանզի նա է իրագործում աշխարհի ճանաչողությունը: Իմացության սուբյեկտը նախ եւ առաջ անհատն է իր ընդունակություններով եւ գիտելիքների պաշարով, ապա անհատների առանձին խմբեր, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների կոլեկտիվներ, հասարակական խավեր ու դասակարգեր եւ, վերջապես, ամենալայն իմաստով՝ ամբողջ հասարակությունը: Ընդ որում՝ անհատական սուբյեկտի դերն իմացության մեջ ճիշտ ըմբռնելու համար, սակայն, պետք է խուսափել փիլիսոփայության մեջ չափազանց տարածված մի սխալից, որը մետաֆիզիկորեն կտրում է անհատին հասարակությունից եւ նրա իմացական  կարողությունները համարում է նրան ի ծնե տրված հատկություններ: Այս տեսակետից հանճարը տեղ ու ժամանակ չի ճանաչում: Նա կարող է ծնվել որտեղ ու երբ պատահի, եւ իր ապշեցուցիչ հայտնագործություներով զարմացնել ողջ մարդկությանը: Եթե, օրինակ, Էյնշտեյնը ծնվեր Թալեսի կամ Արիստոտելի դարաշրջանում, ապա նա այն ժամանակ կստեղծեր հարաբերականության տեսությունը եւ մարդկությանը կազատեր տգիտության խավարի մեջ 2500 տարի խարխափելու հոգսերից: